Ժորժ Դյուամել. Տասը պատվիրան նրանց, ովքեր հայր կդառնան

  1. ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԵՐԿԻՆՔ ՔԻՉ ՊԻՏԻ ՆԱՅԵՍ.— ոտքերիդ նայիր միշտ, այլապես գուցե զավակիդ մատները տրորես:
  2. ՍԵՆՅԱԿԻԴ ԴՈՒՌԸ ԹԻԿՈՒՆՔԻ ՎՐԱ ՈՒԺԳՆՈՐԵՆ ՉԲԱՑԵՍ.— այլապես գուցե զավակդ նստած լինի դռան ետևում, և դուռը խփես գլխին:
  3. ԳՐԱՍԵՂԱՆԻԴ ԴԱՐԱԿԸ ՉՊԵՏՔ է ՓԱԿԵՍ՝ ԾՆԿՈՎ ՀՐԵԼՈՎ ՈՒԺԳԻՆ.— կարող է պատահել զավակդ թաթիկը խոթած լինի դարակի մեջ, ու ճզմես մատները:
  4. ԽՈՐԸ ՔՆԵԼԸ ՊԵՏՔ է ՄՈՌԱՆԱՍ.— հառաչանքներ կան գիշերվա մեջ, որոնք պետք է լսել անպայման:
  5. ԼՈՒՑԿԻ ՊԻՏԻ ՉՎԱՌԵՍ.— միշտ մտածիր, որ կրակն այրում է, առաջացնում հրդեհ: Եվ եր­բեք չմոռանաս մարել ծխախոտի կրճոնները:
  6. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴՅՈՒՐԱԲԵԿ ԱՌԱՐԿԱՆԵ­ՐԸ ՆԱԽԱՆՁԱԳԻՆ ՊԻՏԻ ՉՍԻՐԵՍ.— «Մնաս բա­րով» ասա կավե ծխամորճներիդ և հախճապակյա անոթներիդ:
  7. ՔԱՂՑՐԵՂԵՆ ՈՒՏԵԼԻՍ.— անմիջապես պետք է հիշես, որ տան մեջ մի փոքրիկ բերան կա, որն ավելի է սիրում քաղցրեղեն:
  8. ՑԵՐԵԿՎԱ ԼՌՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐԸ ՊԻՏԻ ՄՈ­ՌԱՆԱՍ.— և անիրականանալի հեքիաթ պիտի դառնան քեզ համար:
  9. ԿՄՈՌԱՆԱՍ ՆԱԵՎ ՔՈ ՎԵՀԱՓԱՌ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ.— որը քեզ մղում էր ասելու. «Այսպես որոշեցի, վաղն այսպես պիտի անեմ»: Վարժվիր ասելու. «Թերևս, այսպես անեմ»: Միշտ, ԹԵՐԵՎՍ, քանի որ ամեն բառ պիտի կախված լինի զավակիդ ստեղծած պայմաններից:
  10. ԱՄԵՆ ԳՈՐԾ, ԱՄԵՆ ՇԱՐԺՈՒՄ ԴԱՆԴԱՂՈ­ՐԵՆ ՊԻՏԻ ԱՆԵՍ.— և միշտ պիտի խորհես, չմո­ռանալով, որ մի զավակ աճեց տանդ մեջ և հայ­րության այս տասնաբանությունը բերեց քեզ:

ԺՈՐԺ ԴՅՈՒԱՄԵԼ

«Գարուն», 1967, 2

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով