Կոմիտասի ժառանգության շուրջ

2018 թվականի մարտի 31-ին, ժամը 17:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտասի ժառանգության շուրջ» զրույց-քննարկում: Թեմայի առանցքում երաժշտական մշակումների խնդիրն է: Քննարկվելու են Կոմիտասի երաժշտության մշակման հարցեր, մասնավորապես՝

* ի՞նչ է երաժշտական մշակումը,
* ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում մշակում կատարելիս,
* արդյո՞ք Կոմիտասի ստեղծագործությունը պետք է մշակել,
* ի՞նչ մշակումներ կարող են հնչել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ինչու՞:

Բանախոսներ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան,երաժշտագետ Մհեր Նավոյան, կոմպոզիտոր Արթուր Ավանեսով:

Մուտքն ազատ է:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով