Արուսյակ Մնացականյան. Կատարողներն անբարեխիղճ են…

«Գարուն», 1968, 7

Քննարկվում է Հայաստանի ջրի պաշարների ճիշտ և նպատակասլաց օգտագործման խիստ այժմեական հարցը։ Դա կապված է ջրի օրավուր աճող պահանջի հետ` մի կողմից, և բնական ջրերի սակավացման հետ` մյուս կողմից:
Բնական ջրերի ճիշտ օգտագործման, նրանց բավարար քանակությամբ պահպանման ուղղությամբ մի շարք հեղինակներ առաջարկում են տարբեր միջոցառումներ։ Սակայն, քչերն են անդրադառնում աղբյուրների ջրի որակին։
Մեր հանրապետության հիգիենիստների և սանիտարական բժիշկների հետազոտություններով հաստատվել է, որ Հայկական ՍՍՀ-ի շատ գետեր անթույլատրելի չափերով աղտոտված են. օրինակ, Հրազդանը, Ողջին, Փամրակ-Սպիտակը, Որոտանը, Աղստևը… Այդ դրությունն ստեղծվել է անպատիժ կերպով արտադրական և տնտեսական չմաքրված կեղտաջրերը բաց ջրամբարները թափելու հետևանքով։
Ջրամբարների «առողջացման» համար համապատասխան կազմակերպություններին կոնկրետ միջոցառումներ են առաջարկված: Չնայած դրան, կենսականորեն անհրաժեշտ միջոցառումների կատարումը կամ բոլորովին չի իրականացվում, կամ իրականացվում է դանդաղ, անհետևողականորեն և խիստ անորակ: Մինչդեռ, այդ ջրամբարների ջրի օգտագործումը բնակչության առողջության համար վտանգավոր է դառնում։
Իսկ ջրի պահանջը գնալով մեծանում է։ Բերենք մի քանի օրինակ. արդեն շատ տարիներ է, ինչ Ս. Մ. Կիրովի անվան քրմկոմբինատի արտադրական կեղտաջրերը առանց մաքրման բաց առվով հեռացվում են մի քանի բնակավայրերի միջով և թափվում Հրազդան գետը: Հետազոտություններն հաստատել են, որ այդ կեղտաջրերը
պարունակում են զանազան նյութեր, որոնք կործանարար ազդեցություն ունեն հողի, բուսականության, գյուղատնտեսական կուլտուրաների և գետի ջրի որակի վրա: Սուր, յուրահատուկ հոտը տարածվելով շատ կիլոմետրեր, թափանցում են բնակարանները և հաղորդվում տնային իրերին։
Ս. Մ. Կիրովի անվան քիմկոմբինատի և պոլիվինիլացետատ գործարանի կեղտաջրերի հարսնական մաքրման սարքավորումների նախագծումն ու շինարարությունը ձգձգվում է ավելի քան 10 տարի։ Հատկացված գումարները տարիների ընթացքում ամբողջությամբ չէին իրացվում։ Վերջապես, 1967 թվի վերջում սարքավորումների մի մասի շինարարությունն ավարտվեց։ Սակայն պարզվեց, որ դրանք կարող են բաց թողնել երկու արտադրությունների ոչ բոլոր կեղտաջրերը։ Այսօրվա դրությամբ կատարվում է քիմկոմբինատի կեղտաջրերի մի մասի չեզոքացումը միայն։ Մաքրման սարքավորումների մյուս մասերն անհրաժեշտություն են զգում հետագա վերակառուցման։ Մինչդեռ, այդ ձեռնարկությունների կեղտաջրերը նույն բաղադրությամբ և գարշահոտությամբ շարունակում են աղտոտել հողը,
օդը և ջրամբարը։
Տարիներ ի վեր ձգձգվում է Ստ. Շահումյանի անվան կաշվի գործարանի կեղտաջրերի մաքրման սարքավորումների շինարարությունը, որի արտադրական ջրերը կեղտոտում են Հրազդան գետը, ընդհուպ ջրերի գունավորելը։
Երևանի համար կարելի է բերել ուրիշ օրինակներ ևս, Գետառ գետակը ըստ էության հանդիսանում է Երևան քաղաքի կոյուղային կոլեկտոր շնորհիվ այն բանի, որ նրան կից տարածությունների կեղտաջրերը մինչև այսօր չեն միացվել համաքաղաքային կոյուղու սիստեմին, չնայած մի քանի տարի շարունակ տևող պլանավորմանը։ Երևանյան ջրամբարը չի կարող հանձնվել շահագործման` առանց նման դրության վերացման։
Դանդաղ է ընթանում նաև Երևանի համաքաղաքային կոյուղու մաքրման սարքավորումների նախագծումը։ 1964 թվականին, վերջապես, սկսեցին այն կառուցել բայց դարձյալ ծայրահեղորեն դանդաղ։ Այսպես օրինակ. 1967 թվականին շինարարության համար տրամադրված է եղել 941 հազար ռուբլի, ծախսվել է 564 հազար ռուբլի։
Մաքրման սարքավորումների նախագծումը, շինարարությունը և շահագործումը հաճախ կատարվում է ոչ անհրաժեշտ մակարդակով։ Օրինակ կարող են ծառայել Կիրովական քաղաքի կոյուղու մաքրման առաջին սարքավորումները, որոնք կսւոուցվել էին 1951-1958 թվերի ընթացքում և մի քանի ամիս շահագործումից հետո
շարքից դուրս եկել, ո՞ւմ մեղքով, նախագծողների՞ , կառուցողների՞, թե՞ ոչ ճիշտ շահագործողների… Փաստը մնում է փաստ, անհրաժեշտ միջոցառման համար ծախսված պետական փողերը քամուն են շպրտվել: Կիրովականը ստիպված էր նորից սկսելու այդ գործը, 1962 թվականին սկսված աշխատանքը պետք է ավարտվեր 1965 թվականին, բայց դարձյալ միջոցների ոչ ժամանակին իրացման շնորհիվ շինարարությունը ձգձգվում է մինչև այսօր։
Լավ վիճակում չեն գործերը նաև հանրապետության այլ քաղաքներում։ Դրա համար էլ հանրապետության բաց ջրամբարների վիճակը, կապված բնակավայրերի աճի ու զարգացման հետ, ոչ թե լավանում, այլ տարեցտարի վատթարանում է։
Հանրապետության ջրամբարների գոյություն ունեցող աղտոտման դեմ պայքարը հարց է, որը պահանջում է անհետաձգելի որոշում։
Միջոցառումների կոմպլեքսում ոչ պակաս տեղ է գրավում նաև Երևանում և այլ քաղաքներում քիմիական օբյեկտների շինարարության սահմանափակումը: Առանց մաքրման սարքավորումների և կոյուղու` արդյունաբերական ձեռնարկությունները շահագործման չպետք է հանձնվեն։
Մեր հանրապետությունում մաքրման սարքավորումների ճիշտ շահագործման համար անհրաժեշտ է պատրաստել որակյալ կադրեր։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով