Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը սեպտեմբերի 22-ին

«Գարուն», 1991, 6

ԱՅԴ ՔԱՂՑՐ ԲԱՌԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Վարդանյան. ՀՀՇ անդամ (անդամների գրանցումը դեռևս ավարտված չէ)

— Նախ, սեպտեմբերի 21-ի հանրաքվեի մասին: Հանրաքվեի անցկացման սահմանադրական ուղու նախաձեռնողը Հայոց Համազգային Շարժումն էր, և նա էլ հաստատակամ ընթանում է այդ ուղիով: Բնական է, որ Շարժման ողջ գործունեությունն ուղղված է անկախության հանրաքվեի ժամանակ դրական պատասխան ստանալուն:
Ես կուզեի, որ հանրապետության բոլոր կուսակցություններն ու կազմակերպությունները պաշտոնական հայտարարություններով իրենց վերաբերմունքն արտահայտեին հանրաքվեի նկատմամբ, հստակ ասեին` ինչ են կոչ անում ժողովրդին, քվեարկել` «այո՞», թե՞ «ոչ»: Որպեսզի ամենքի հավատամքը պարզ լինի:
Իսկ ինչ է լինելու 21-ից հետո, եթե ժողովուրդն ասի` «այո»: Այսօր ամեն կողմից ավելի ու ավելի բարձրաձայն է խոսվում այդ մասին: Փորձեմ շարադրել իմ հայացքներն ու նկատառումները: Քանի որ հանրաքվեն անցկացվելու է ԽՍՀՄ օրենքներով, շատ կարևոր է 21-ից հետո էլ պահպանել դրանցով սահմանված պահանջները: Իսկ ԽՍՀՄ-ը այդ նույն օրենքները կպահպանի՞ թե ոչ` կախված կլինի երկրում տիրող իրավիճակից, նախապես երաշխիքներ տալը դժվար է, նայած ինչպես կզարգանան Ելցին-Գորբաչով հարաբերությունները, ինչ լուծում կստանա «յոթնյակի» կողմից տրվելիք վարկի հարցը և այլն: Այնպես որ, այսօր կանխատեսել կամ ծրագիր կազմել ոչ մեկը չի կարող: Միայն կարող ենք ընդհանուր ձևերով մեր հիմնական քաղաքական գիծը մշակել, իսկ տնտեսական և այլ ծրագրերը, իմ կարծիքով, շատ պայմաններից են կախված և իրենց լուծումները պիտի ստանան` նայած իրավիճակին ու հանգամանքներին: Եթե Խորհրդային Միությունն ուղղակի առճակատման գնա սեփական Սահմանադրությանը, ապա կկորցնի իր իմիջը:
Թեև գուցե միջազգային կարծիքը, ինչպես նաև ստանալիք վարկերը ստիպեն Կենտրոնին պահպանել արտաքին ժողովրդավարական տեսքը: Եթե այլ ուժեր անցնեն իշխանության գլուխ, որոնք անտեսեն վերը նշված հանգամանքները, ապա կարող են ուղղակի բռնության դիմել: Այս դեպքում նման քայլը իրավական տեսակետից կհամարվի ագրեսիա, դրանից բխող բոլոր հետևանքներով և ամենաշատը, ինչի կկարողանան հասնել` իշխանության տապալումը կլինի: Ժողովրդի կամքի վրա ազդել չեն կարող:
Եթե Կենտրոնը համաձայնի բանակցության, նախատեսվում է լուծել տնտեսական կապերի հետագա ճակատագիրը, տարբեր տեսակի սեփականությունների հստակեցման հարցը, ինչը բնական երևույթ ենք համարում: Մենք կարող ենք բանակցել և որոշ հարցերում զիջումների դիմել հանուն մեր գլխավոր նպատակի` ստեղծել համատեղ ձեռնարկություններ, սեփականություն հատկացնել, հնարավոր է նաև պայմանագրի ստորագրում` խորհրդային զորքերի այստեղ մնալու մասին: Հիմա գալիք բոլոր վտանգները դժվար է կանխատեսել, բայց հնարավոր տարբերակներից մի քանիսը քննարկենք: Դրանցից կարևորը` Հայաստանը կենթարկվի տնտեսական շրջափակման: Շատ մեծ տարբերություն չկա տնտեսական շրջափակման ու տանկերով իշխանության տապալման միջև, եթե դա կատարվում է բացահայտ: Բայց շրջափակումը կարող է լինել և ոչ բացահայտ` առև-տուր միջազգային գներով, ինչի մասին արդեն հայտարարություն եղել է: Բայց թող ոչ մեկը չմտածի, թե միայն մենք կտուժենք, որ նման առևտուրն անցավ կլինի Մոսկվայի համար: Մեր աչքի աոաջ է Արևելյան Եվրոպայի ու ԽՍՀՄ-ի օրինակը, երբ երկուստեք անցան միջազգային գներով կատարվող առևտրի, բայց հայտնվելով դժվարին կացության մեջ` երկու կողմն էլ ստիպված դիմեցին փոխադարձ զիջումների: Այս իրավիճակում մի շատ կարևոր պահ կա` այդ քայլին դիմելով ԽՍՀՄ-ը պիտի ճանաչի մեր անկախությունը: Ու թեև դժվարությունները առանձնապես սկզբնական շրջանում շատ կլինեն, բայց դա առողջացման սկիզբն է, որովհետև անկախ պետության մեջ տնտեսությունը կարգավորում ես քո ցանկությամբ: Ասեմ, որ շատ է շահարկվում միութենական պայմանագրի հարցը: Մենք դեմ ենք, բայց ինչպիսի՞պայմանագրի: Այն պայմանագրին, որը հաս-տատում է կենտրոնացված պետություն, իհարկե, դեմ ենք, եթե անկախության ենք գնում: Լավագույն դեպքում կա ընդունելի պայման` Հայաստանը մտնի կոնֆեդերացիայի մեջ, բայց ճանաչվի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և չենթարկվի կենտրոնացված օրենքներին: Պահպանելով տնտեսական կապերը Միության հետ, կկարողանանք զուգահեռ ստեղծել տնտեսական նոր համակարգ: Հիմա` կիսանկախ-կիսաանկախ վիճակում դա շատ դժվար է: Մեր ներքին հարցերը` հողի, փոքր ձեռնարկությունների սեփականաշնորհում, ի վիճակի ենք լուծելու, բայց խոշոր ձեռնարկություններին ձեռք տալ չենք կարող, որովհետև շատ սերտ է նրանց կապը Կենտրոնի հետ: Մեզ ձեռնտու չեն մաքսային, հարկային ընդհանուր օրենքները: Անկախությունն է մեզ տալիս զարգանալու լայն հնարավորություն` ինքնավարկ ստանալ, սեփական մաքսային տարիֆներ սահմանել, Իրանի, Թուրքիայի հետ ինքնուրույն քաղաքականություն վարել, ինչն այսօր դժվար է, որովհետև վերջիններս մեզ դիտում են որպես ԽՍՀՄ-ի մի մաս միայն: Հաճախ են հարցնում. ունե՞ք տնտեսական ծրագիր, ինչը դիտում եմ միայն հարցը շահարկելու միջոց: Այս ժամանակներում ոչ մեկը չի կարող ծրագրով շարժվել, արտաքին գործոններն անտեսել չի կարելի, կարևոր է քաղաքական գիծը պահպանել` դա դեպի անկախություն գնալու սահմանադրական ուղին է:
Ամեն ժողովուրդ ինքն է ընտրում իր ուղին: Մենք սա ենք ընտրել: Ու չենք կարող նահանջել, մինչև, վատթարագայն դեպքում, դեմ առնենք փակուղու (ԽՍՀՄ-ը հրաժարվի իր օրենքից: Դա կլինի փակուղի): Այդ դեպքում ժողովուրդն ինքը պետք է ընտրություն կատարի` անցնել պայքարի քաղաքական ուղո՞ւ, ինչպես Լիտվան ու Վրաստանը, թե՞սպասել… Դա ժողովուրդը կորոշի:
Սեպտեմբերի 21-ը ժողովրդի հետ խորհրդակցելու պես մի բան է:

Ես լավատես եմ: Համոզված եմ, որ եթե Հայաստանը գնա մեր ասած ուղիով` կհասնի անկախության:

ՔՎԵԱՐԿԵԼ ՈՉ ԹԵ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ, ԱՅԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Ռուբեն Հովսեփյան. Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Կենտրոնական կոմիտեի քաղաքական դիվանի ներկայացուցիչ (մոտ 10000 անդամ).

— Եթե հասցնեն ամփոփել հանրաքվեի արդյունքները, ապա սեպտեմբերի 22-ին հայտնի կդառնա այն, ինչ այսօր էլ հայտնի է թե՛ մեզ և թե՛ Կենտրոնին: Ինձ երբեք և ոչ մի վայրկյան չի անհանգստացրել հանրաքվեի արդյունքը, «այո» պատասխանն անկասելի է: Ինձ անհանգստացրել և անհանգստացնում է, թե ինչ է լինելու «այո»-ից հետո: Անկախությունն, այո, հանրապետության զարգացման համար լայն հնարավորություններ է ընձեռելու: Անկախությունն, այո, հարևանների և աշխարհի հետ հարաբերվելու իրավունք է շնորհելու: Անկախությանն առանց որևէ միջնորդի ու միջնորդության, որպես լիիրավ երկիր մեծ աշխարհ մտնելու այցետոմս է պարգևում:
Անկախությանն, ի վերջո, իր քաղաքացիներին ազատ քաղաքացի է դարձնում:
Սեպտեմբերի 22-ից հետո, երբ համընդհանուր խանդավառության ծնծղաները կլսեն, յուրաքանչյուր «այո» ասող ինքն իրեն, հետո նաև իշխանություններին հարց կտա. իսկ ինչպե՞ս ենք իրացնելու այդ հնարավորությունները, իրավունքը, այցետոմսը, ազատությունը… Ուր է, որն է իրացման այդ ծրագիրը: Եվ վայ մեզ, եթե չլինի այդ ծրագիրը: Եվ վայ իսկապես մեզ և ոչ թե իշխանություններին, որովհետև իշխանություններն անշուշտ կփոխվեն, իսկ հիասթափությունը անկախությունից տասնյակ տարիներ կարող է իր սև գործն անել:
Ես, որ խառնվածքով չափազանց լավատես եմ, ինքս ինձնից զզվելով եմ գրում այս տողերը: Բայց այլ կերպ չեմ կարող, տագնապն իմ հոգում չի ծնվել, կյանքից է մեջս խցկվել: Ասածս ծրագիրը մինչև հանրաքվեն պիտի լիներ: Քվեատուփի մոտ կանգնած յուրաքանչյուր քաղաքացի իր «այո»-ն պիտի ասեր ոչ թե անկախության գաղափարին, այլ այդ գաղափարի իրականացման ծրագրին: Եվ այդ ծրագիրը պետք է մշակվեր համընդհանուր ուժերով ու համաժողովրդական հավանության արժանանար: Երիցս սխալ է մեր ներկա իշխանությունների այն թեզը, թե իրենք են իշխանության գլուխ կանգնած և ուրեմն իրենք են վարելու քաղաքականությունը: Այդպես չեն խոսում նույնիսկ վաղուց ի վեր կայացած պետությունների գլուխները, եթե խոսում էլ են, այդ կերպ չեն գործում: Իսկ մենք պետականության կայացման ճանապարհին ենք: Դժվարին ճանապարհին: Ոլորաններով ճանապարհին: Մարդկանց պետք չէ խաբել, թե սարի գագաթը բարձրանալու ամենակարճ ճա-նապարհը ուղիղ գիծն է: Մարդիկ հիմար չեն եղել, որ ոլորաններով են բարձրացել սարը: Մարդկանց պետք չէ խաբել, թե ձախ կամ աջ թեքվող ոլորանը շեղում է ճանապարհից: Եթե ուժեղ մկաններ ունես և հզոր թոքեր` խնդրեմ, ուղիղ գիծն ընտրիր, բայց եթե գիտես մկաններիդ ու թոքերիդ թափը, ո՞վ է ասել, որ ամոթ է ոլորաններով բարձրանալը: Եվ վերջապես` խոսքը իմ կամ մեկ ուրիշի անձին չի վերաբերում. ես իմ սրված ինքնասիրությամբ, ասենք, կարող եմ ուղիղ գիծն ընտրել ու շնչասպառ փռվել գագաթին չհասած: Մեծ ցավ չէ: Խոսքը ժողովրդին է վերաբերում: Ժողովուրդը պիտի հասնի սարի գագաթին և որքան հնարավոր է առանց կարստի: Բանաստեղծներին է թույլատրվում ամեն գնով ու անհապաղ անկախության կոչել: Քաղաքական գործիչները պարտավոր են իմանալ անկախության գինը:
Ցավոք, մեզանում խառնվել է ամեն ինչ, տեղփոխ եղել: Քաղաքական գործիչներն են դարձել «բանաստեղծ»: Ահա թե ինչու են, հավանաբար, լռում իսկական գործիչները:

ՄԻԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԸ «ԱՅՈ»-Ն Է
Աշոտ Նավասարդյան. Հայաստանի Հանրապետական կասակցություն (մոտ 700 անդամ).

— Ճիշտն ասած, տեսնան եմ ավելի բարդ իրավիճակում, քան այսօր է: Ճգնաժամն ավելի կխորանա, իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը կնվազի, դեդևս լրիվ ձևավորված չեն լինի քաղաքական կազմակերպությունները: Նույնիսկ ապագան ավելի անորոշ կերևա ժոդովրդին, Արցախում իրադրությանն ավելի կբարդանա, այս ոլորտում վճռական քայլեր չեն արվի, որովհետև մենք հապաղում ենք, այսօր իսկ հապաղում ենք: Ես բազմիցս ազգային բանակի մասին առաջարկության եմ արել, մի շարք պատգամավորներ ևս, բայց պատասխանում են, թե անհեթեթ բան է: Հարկավոր է որոշում ընդունել, հանձնարարել կառավարությանը ստեղծել ազգային պետական բանակ: Դա օրենսդրական ակտ է, թեև որոշ պատգամավորներ հակաճառում են, թե խորհրդարանի գործը չէ: Իսկապես, անհեթեթ վիճակ:
Կարծում եմ, որ հանրաքվեն պետք է անցկացվեր ավելի շուտ: Ես քվեարկել եմ մարտ ամսվա օգտին: Հետո առաջարկել եմ անցկացնել այն ապրիլ ամսին… որովհետև ինչքան առաջ գնա, այնքան դժվար է լինելու այդ «այո»-ն ստանալը: Ժողովրդի՛ «այո»-ն: Սեպտեմբերի 21-ին երևի մոտ 60 տոկոսը կասի «այո», և այդ ոչ բավարար տոկոսով «այո»-ն ստանալաց հետո որոշ քաղաքական կազմակերպություններ ստիպված կլինեն անկախացման այլ ծրագիր ներկայացնել: Բայց դա ավելի դժվար կլինի: Գուցե այլ բան տեղի ունենա, եթե Խորհրդային Միությունը տրոհվի ինքնաբերաբար, կնմանվի 1918 թ. իրավիճակին, երբ Հայաստանը անկախացավ պարտադրված: Ամենացավալին այդ կլինի: Այսօր այդ միտումը կա: Եթե հանրաքվեն ավելի շուտ անցկացնենք՝ արդյունքն ավելի հասադրող կլինի:
Մի հանգամանք ևս: Ինչպես ասում է մեր խորհրդարանի նախագահը, հանրաքվեի ժամանակ բացասական պատասխան չկա, բոլոր պատասխաններն էլ դրական են, որովհետև պատասխանողը ժողովուրդն է: Նման մեկնաբանությունն ինձ չի բավարարում: Ինքը` նախագահը պիտի լինի անկախական և այս դեպքում ակադեմիական սառնասրտությունն ու օբյեկտիվությանը բավարարող դիրքորոշում չէ: Այսօրվա իշխանությունը եկել է որոշակի առաքելությամբ` Հայաստանն ազատելու և ոչ թե ժողովրդի կարծիքն արձանագրելու համար միայն: Պետք է ժողովրդից մի քայլ առաջ լինել դեպի ազատություն ու անկախություն տանող ճանապարհին և կարողանալ ոգևորել ու համոզել անկախության անբեկանելի ճշմարտացիության մեջ:

ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
Իգոր Մուրադյան.

— Համոզված եմ, որ Հայաստանի ճնշող մասը, եթե ոչ ամբողջ բնակչությունը, կքվեարկի ինքնուրույն, անկախ Հայաստանի ստեղծման օգտին: Համոզված եմ, որ այժմյան պայմաններում հայկական պետության անկախության հաստատումը կարող է իրականանալ միայն հանրապետության ներքին կյանքում տարրական ժողովրդավարական նորմերի պահպանման դեպքում: Անկախության հաստատումը մեծավ մասամբ պայմանավորված կլինի նաև այն հանգա-մանքով, թե ինչ վերաբերմունք ցույց կտան այդ գործընթացին ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Արցախի հիմնահարցին, որից խուսափելն ու խուսանավելն անհնար է, եթե ստիպված լինենք պաշտպանել մեր անկախությունը, ապա չպետք է մոռանանք, որ մեր այժմյան սահմանները (նկատի անեմ 30000 քառ. կմ), ոչ մեկի կողմից ճանաչված չեն: Այնպես որ, նույնությամբ մեր իրավունքը պիտի պաշտպանենք և՛ Արցախի, և՛ Զանգեզարի նկատմամբ: Այս մասին չպետք է մոռանանք: Լավագույն դեպքում այսօրվա սահմանները ճանաչված են, այն էլ շատ անուղղակիորեն, ԽՍՀՄ Սահմանադրությամբ միայն: Բնականաբար, մենք պետք է հաստատենք մեր իրավունքը ոչ միայն Արցախի, այլև այս 30000 քառ. կմ-ի նկատմամբ: Այս է պատճառը, որ անկախ պետության հաստատումը մեծապես կախված է վերը նշված երկու խոշոր պետությունների փոխհամաձայնությունից ու շահերից: Մոտավորապես նման պայմանները ձևավորեցին Վրաստանի անկախությունը: Ադրբեջանում պայմաններն այլ են:
Կարծում եմ, որ անկախության կարելի է հասնել երկու ճանապարհով՝ կամ ժողովրդական զանգվածների զինված ապստամբությամբ, կամ էլ սպասել կայսրության վերջնական քայքայմանը: Ու նորից ուզում եմ շեշտել, որ այս դեպքում էլ մեր անկախության հաստատումը մեծապես պայմանավորված կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումից, շահերից:
Պատկերավոր ասած` սեպտեմբերի 22-ն ինձ համար մեր ժողովրդի քաղաքական հասունության սկիզբն է նշանակում:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՀՍՏԱԿ ԾՐԱԳՐՈՎ
Պարույր Հայրիկյան. Ազգային ինքնորոշում միություն (մոտ 3000 անդամ).

— Եթե ԱԻՄ-ի առաջադրած հետռեֆերենդումային կառավարական կամ ազգային ծրագրի անհրաժեշտությունը մինչև հանրաքվեն չընդունվի, բացարձակապես ոչինչ չի փոխվի: Ամեն ինչ կմնա նույնը, որովհետև շատ ակնհայտ է, որ նրանք, ովքեր այսօր «պետական քաղաքականության» են վարում, ի սկզբանե (իրենք իրենց մեջ, թե Մոսկվայի հետ` ես չգիտեմ, ու դա էական նշանակության չունի) որոշակի պայմանավորվածություն անեն ամեն ինչից վեր իրենց գոյատևումը երկարաձգելու իշխանության կոչվածի բարձրագույն աստիճաններում: Քաղաքական ծրագիր ոչ ՀՀՇ-ն ունի, ոչ էլ այսօրվա կառավարությունը: Իսկ առանց քաղաքական ծրագրի առկայաթյան մեր հանրաքվեն ընդամենը հարցման բնույթ կկրի: Ի դեպ, շատ հնարավոր է, որ սեպտեմբերին մեր հանրաքվեն ուղղակի անհեթեթություն լինի: Սա է իմ կարծիքը:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ
Հրանտ Խաչատրյան. Սանմանադրական իրավունքի միություն (մոտ 100 անդամ).

— Ես Հայաստանը տեսնում եմ վերամիավորված տարածքների վրա, անկախության պայքարի մեջ, իսկական պայքարի մեջ, որովհետև այն, ինչ այսօր ունենք` դեռևս Հայաստան կոչելը դժվար է: Մենք անվանեցինք Հայաստանի Հանրապետություն, բայց դեռ պետք է ստեղծենք այդ հանրապե-տությունը և պայքարենք յուրաքանչյուր թիզ հողի համար: Այլապես սա գաղութացված Հայաստան է, որտեղ գաղութատերը կարողանում է ուզածն անել: Մեր հակառակորդները դերերի բաժանում են կատարել: Թուրքիան մնում է եվրոպական համագործակցության անդամ դառնալ ձգտող, եվրոպականացված պետության դերում, Խորհրդային Միությունը` Թուրքիայի դաշնակիցը, մնում է քաոսային վիճակում գտնվող երկրի դերում, չնայած իրականում քաոսը արհեստական է, իսկ Ադրբեջանը կատարում է դահճի դերը: Նրանց գործողությունները, իմ խորին համոզմամբ, համաձայնեցված են և ունեն կոնկրետ նպատակ: Ես չէի ուզենա տեսնել Հայաստանը որպես այս տարածքներից մնացած խոշոր հայկական քաղաք-պետություն, թեկուզ և եվրոպական տիպի, այդ պատճառով էլ Հայաստանը տեսնում եմ իսկական պայքարի մեջ: Եթե ոչ մի օրենք գրված ու ընդունված չլիներ, մենք գիտենք, թե հայրենիքի համար պայքարն ինչպես է լինում և այդպես կպայքարեինք: Բայց քանի որ կան միջազգային օրենքներ, մենք ասում ենք` պայքար միջազգային իրավունքի կողմից ճանաչված բոլոր օրենքներով:
Ի տարբերություն շատերի, ժողովրդի հավաքական կարծիքին ավելի շատ եմ վստահում, քան առանձին մարդկանց, ովքեր խոսում են ժողովրդի անունից: Բնականաբար, ժողովուրդը կքվեարկի անկախության կողմ, ժողովրդի այն հատվածը, որն իրեն ազգի ներկայացուցիչ է համարում, կքվեարկի անկախության կողմ, եթե վստահ լինի, որ իշխանություններն իրենց ձայնն օգտագործելու են Հայաստանի իրական անկախության համար: Իրական անկախության, այլ ոչ խամաճիկային պետություն` «անկախություն» անվան տակ: Եվ իշխանություններն այդ վստահությունը պիտի ձեռք բերեն: Բայց, ճիշտն ասած, արդեն ժողովրդի շրջանում կասկած կա, թե ինչու մեր կողմից ընտրված մարդիկ, ովքեր հանդես էին գալիս անկախության նախընտրական ծրագրով ու մեզ համոզել էին, որ մեր զարգացման ճիշտ ճանապարհը անկախ պետության ստեղծելն է, հիմա նորից մեր կարծիքն են հարցնում: Ես դեմ եմ հանրաքվեի անցկացմանը, որովհետև Խորհրդային Միության Սահմանադրությունից բացի ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ մեր սեփական ժողովուրդը հանրաքվե չի պահանջում: Միջազգային իրավունքով հանրաքվե չի պահանջվում այն տարածքների համար, որտեղ կան օրինական ընտրված իշխանություններ, ինքնակառավարման մարմիններ: Եվ եթե այդ օրինական ընտրված իշխանությունների դեմ որևէ մեկը և, առաջին հերթին, սեփական ժողովուրդը չի բողոքարկում, ապա նրանք իրավունք ունեն ընդունելու ցանկացած որոշում: Իրավական կողմը մեզանից հանրաքվե չի պահանջում, մենք տուրք ենք տալիս ընդունված նորամուծությանը: Հանրաքվեն ես դիտում եմ որպես ժողովրդի թիկունքում թաքնվելու, ինչ-որ տեղ պատասխանատվությունից խուսափելու փորձ: Անկախություն չեն հռչակում, կամ անկախությունը հանրաքվեի արդյունքների հաստատում չէ, այլ տվյալ ազգի զբաղեցրած ազգային պատմական տարածքի վրա ինքնուրույն կառուցվածքների ստեղծում:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԽՍՀՄ-Ի ԿԱԶՄՈՒՄ
Արամ Սարգսյան. Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար (130000 անդամ).

— Ե՛վ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի, և՛ ընդհանրապես հանրապետության քաղաքական իրավիճակի մասին բազմիցս խոսել ենք տարբեր ամբիոններից, վերջին անգամ` խորհրդարանում: Ինչ է մեզ սպասվում սեպտեմբերի 22-ին` ոչինչ էլ չի սպասվում, ընդամենը մի նոր վիճակ է, որից հետո պիտի որոշվի հետագան, շարունակենք մեր զարգացումը, թե անկումը, չգիտեմ: Մեր կուսակցության և իմ տեսակետը նույնն է եղել, հիմա էլ հստակ է` անկախության ուղին ընտրած Հայաստանը պետք է լավ հաշվարկի իր բոլոր քայլերն ու դրանց հետևանքը, որքան էլ դուր չգան ինձ, ձեզ, կուսակցությանը, կառավարող ուժերին և այլն… Որովհետև խոսքը ազգի ճակատագրի մասին է, և եթե ես այսօր անեմ իմ համոզմունքը, չի նշանակում, թե այն միակ ճիշտն ու անսխալն է: Մենք փոքրաթիվ ազգ ենք և պիտի հասկանանք, որ կարելի է համաձայնության գալ, որովհետև ազգային խնդիրները բոլորիս համար նույնն են, եթե իսկապես ներկայացնում ենք հայ ազգի շահերը: Ազգային խնդիրները ենթակա չեն փոփոխման` ժողովուրդը պետք է լինի անվտանգ, ի վիճակի լինի ապագայում ստեղծել անկախ հանրապետության, մեր տեղը գտնենք` Միության մեջ կլինի թե համաշխարհային համակարգի մեջ, որպես քաղաքակիրթ ազգ, հոգևոր առումով անկում թույլ չտանք, և, վերջապես, այսօրվա իրականությունից ելնելով` չարչի ազգ չդառնանք: Ինչպիսի՞ լուծում կգտնենք` պայմանավորված կլինի մեր քաղաքակրթվածությամբ, իմաստնությամբ ու հեռատեսությամբ:
Մեր կարծիքով, երևի թե անհրաժեշտություն կա այսօրվա տարբեր քաղաքական ուժերը միավորել, քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել և պարզել` եթե բոլորի նպատակը մեկն է, ապա այդ նույն նպատակին տանող ճանապարհներից որն է ավելի ճիշտը, արդյունավետը և, որ կարևոր է` անվտանգը: Այն պատկերացումը կա, որ եթե մեզ հռչակենք անկախ, իսկապես ու միանգամից կանկախանանք: Սա առնվազն քաղաքական միամտության է: Անկախ կլինենք այն ժամանակ, երբ այդ գոյավիճակը կլինի մեր մեջ: Անկախությունը վիճակ է, նպատակ չէ: Անկախ լինելու համար պետք է սոցիալական-քաղաքական միջավայրում ունենալ պայմաններ, որոնք թայլ կտան իսկապես անկախ լինել: Եթե անընդհատ կառչած եք ձեր հարևանից, թե նա ինչպես կգնահատի ձեր գործողությունները, դուք արդեն անկախ չեք, ներքուստ հոգեբանորեն պատրաստ չեք այդ անկա-խությանը, և ձեր հայտարարած անկախությանն ընդամենը հայտարարություն կլինի: Մենք կարծում ենք, որ այդ իրավիճակը աստիճանաբար պիտի հասունանա: Եվ պետք է հաշվի առնենք հետևյալ հանգամանքը` ո՛ր պետությունը Հայաստանի նկատմամբ ի՛նչ շահ ունի, և որի հետ պետք է ավելի սերտ կապեր հաստատենք: Հայաստանը պետությունների համար ընդամենը քաղաքական շահ է ներկայացնում, տնտեսական շահ ոչ ոք չունի: Այո, քաղաքական շահ մի քանի պետություն ունեն, բայց որ պետության հետ են ավելի համընկնում մեր շահերը: Ըստ մեզ` միայն Ռուսաս-տանի: Իհարկե, դա չի նշանակում, որ բացառում ենք բարիդրացիական հարաբերությունները մյուսների հետ, բայց համոզված ենք, որ Ռուսաստանի նկատմամբ մեր կողմնորոշումը փոխելն այսօր սխալ է: Դա մեր ժողովրդին կտանի կործանման: Արդեն նման տրամադրություններ զգամ ենք: Մենք կողմնակից ենք միութենական պայմանագրի ստորագրմանը այն պայմանով, որ հնարավորին չափ համապատասխանի մեր շահերին: Մեզ հարց են տալիս` իսկ պայմանագրի ստորագրումը չի նշանակում հրաժարվել անկախությունից: Նայած, թե ինչպես ենք այդ հարցը պատկերացնում ու ներկայացնում ժողովրդին: Հինգ տարին, մեր կարծիքով, փոխադարձ պարտքերի վճարման ժամանակն է: Բայց կկարողանանք այդ պարտքերը վճարել: Մենք առաջարկում ենք. սկզբում ինքնուրույնություն նոր ստեղծվելիք Միության կազմում, որից դուրս գալը մեզ համար ոչ թե անմտություն է, այլ ուղղակի անհնար: Միգուցե շատ լավ կլիներ, եթե դուրս գայինք, բայց իրականում անհնար է: Հետո, իսկապես ձեռք բերելով այդ ինքնուրույնությունը, վատ տնտեսական համակարգը փոխելով նորով, գոնե նորի հիմքը դնելով` գնալ անկախության:
Ես կուզեի, որ սեպտեմբերի 22-ին ժողովուրդը, հենվելով իր դարավոր փորձին ու իմաստնությանը, չսխալվեր, մի ծայրահեղությունից մյուսի մեջ չընկներ: Կարծում եմ, որ հանրաքվեի հարցը երկու կետ պիտի ունենար: Բոլորս էլ, իհարկե, կողմնակից ենք ինքնավար, ժողովրդավարական, անկախ պետության ստեղծմանը, բայց այսօր ԽՍՀՄ-ի կազմից դուրս կպատասխանեմ` «ոչ»: Այս երկու հարցերը պետք է առանձին լինեին, այդ ժամանակ լիարժեք կմասնակցեի հանրաքվեին:

ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ…
Ազատ Արշակյան. Հայոց քրիստոնեա-ժողովրդավարական միություն (մոտ 300 անդամ և բազմաթիվ մասնակիցներ).

— Ինչպիսի՞ն եմ տեսնում Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 22-ին: Չեմ տեսնում…

ԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
Հակոբ Ավետիքյան. Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ, «Ազգ» թերթի խմբագիր (անդամների թիվը հայտնի կդառնա պաշտոնական գրանցումից հետո).

— Նախ, անշուշտ, պէտք է նշել, որ սա իմ անձնական տեսակետն է, ինչ վերաբերում է ռամկավար-ազատական կուսակցութեան պաշտօնական կեցուածքին, այս հարցի նկատմամբ, շուտով այն յստակ կը դառնայ: Վերջերս մեր կուսակցութիւնն ունեցաւ իր ընդհանուր պատգամաւորական ժողովը` համագումարը, որի ընթացքում խորապես արծարծուեց այս հարցը և շուտով կուսակցութեան պաշտօնական դիրքորոշումը յայտարարաթեան ձեւով կը ներկայացուի մեր ժողովրդին: Դարձեալ եմ կրկնում, սա իմ անձնական կարծիքն է:
Սեպտեմբերի 22-ին արթնանալու ենք և դարձեալ նոյն վիճակն է մեր շրջապատում շարունակուելու, ոչ մի էական փոփոխութիւն: Բայց այդ օրուանից սկսած, եթէ մեր ժողովուրդը «այո» պատասխանած լինի, հանրաքուէի ընթացքում, պիտի փոխուի մեր իրաւական կեցուածքը, մենք արդէն կունենանք այն գլխաւոր իրաւական հիմքը, որի վրա յետագայում կը զարգացնենք մեր անկախաթեան իրական գործընթացը: Եւ ասեմ, որ իմ պատկերացմամբ, այս վերջին իրադարձութիւնները, որ Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցան, մեզ կը յուշեն աւելի լաւ պատկերացնելու մեր հնարավորտթիւնները: Այն կուրսը, որ մեր կառավարաթիւնը առայժմ որդեգրել էր, այսինքն` առանց առճակատման գնալու Մոսկուայի հետ քայլ առ քայլ առաջ տանել անկախաթեան գործընթացը, ճիշտ էր, բայց գուցե մի քիչ մակարդակը բարձր էր, պետք էր շատ աւելի հանգիստ, շատ աւելի դանդաղ, առանց բարձրագոչ յայտարարաթիւնների ձեռք բերել իրական անկախաթեան հիմքերը, որոնք գոյութիւն չունեն առ այսօր: Եւ դա պետք է սկսուի մեր տնտեսական զարգացումից, մաքսային իրավունքից, մեր ունեցվածքի պաշտպանաթեան հարցերից: Եւ իբրեւ ռամկավար-ազատական կուսակցութեան ներկայացուցիչներից մեկը, կարող եմ վստահ ասել, որ առանց իրական տնտեսական հիմքերի ոչ մի անկախաթիւն չի կարող լինել: Ֆրանսացիներն ասում են` վաղը պետութիւն է, այսինքն` առանց սեփական փողի, առանց սեփական դրամանիշի անկարելի է անկախ, ինքնուրույն պետութիւն ունենալ: Եւ հակառակն էլ է ճիշտ` պետաթիւնը դա փողն է: Այս սկզբունքով պետք է գործենք, եւ հանրապետութիւնում կան այն ուժերը, որոնք առայժմ դժբախտաբար անտեսուել են եւ չեն կարողանում իրացնել իրենց հնարավորաթիւնները: Այդ աժերը պէտք է օգտագործածն, առանց նրանց անկարելի է որեւէ բան ձեռնարկել, մեր հանրապետութեան համար անկախաթեան տնտեսական հիմքեր ստեղծել: Շարունակ Թարքիոյ հետ յարաբերութիւնների մասին ենք խօսում, տնտեսական յարաբերաթիւնների մասին, բարի լինենք նախ եւ առաջ Թուրքիայի հետ ունեցած մաքսատանը մեր իշխանութիւնը հաստատել: Չեմ ասում` գրաուել, այլ այնտեղ յստակ ներկայաթիւն ունենալ, առայժմ դա մեր մաքսատանը չէ: Ի՛նչ յարաբերաթխնների մասին է խօսքը, երբ Մոսկուան է այնտեղ տնօրինում: Մենք պէտք է պաշտպանենք մեր տրանզիտի իրաւունքները: Եւ, գլխավորը, մեր տնտեսական պոտենցիալը օգտագործենք, նոյնիսկ եթէ այն այնքան էլ մեծ չէ: Եւ ոչ միայն սեպտեմբերի 22-ից, երբ ժողովուրդը «այո» կասի, այլ այսօրուանից սկսեալ մենք այդ աշխատանքները պիտի տանենք, որպեսզի մեր տնտեսական հիմքերը ուժեղացնենք:
Դրանից բացի մեր մէջ նաեւ հոգեբանական փոփոխութիւն պիտի նկատուի, բայց դա ընթացքային պիտի լինի, պոռթկումով ու պրկումներով չենք կարող աշխատել: Այս մէկը լաւ պէտք է իմանանք: Եւ, մանավանդ, մեր գործունէութիւնը պէտք է միշտ համակարգենք Մոսկուայի հակազդեցութեան հետ: Այսինքն` ինչ-որ բան ձեռնարկելիս մեր մի աչքը միշտ պիտի այնտեղ լինի եւ ըստ այդմ անենք մեր քայլերը: Չկարծեք, թե մենք կտրուած ենք. Խորհրդային Միութեան մէջ ենք գտնւում. սահմանները, օրենքները, վալյուտային համակարգը, ներքին դրամանիշային համակարգը — սրանք են հիմնականը: Սրանք յաղթահարելու համար պէտք է կարողանանք ունենալ այն, որ կոչւում է առանձին պետութեան ստատուս, որը գործնականում չկայ եւ չի լինելու, եթէ չունենանք այդ տնտեսական հիմքերը: Ուրեմն` բացառապէս տնտեսական հիմքերի վրա է դրաած մեր ամբողջ լինելիութիւնը անկախաթեան գործընթացում: Իհարկե, ես ժողովրդի անունից խօսելու իրաւունք չունեմ, սակայն իմ տպավորաթիւնն այն է, որ ժողովուրդը պիտի ասի «այո», բայց արդեօ՞ք մեր ժողովուրդը քաղաքականապես այնքան զարգացած է, որպեսզի կարողանա արժեքաւորել իր «այո»-ն կամ «ոչ»-ը: Ի վերջո, անկախ պետականութիւն ունենալը բոլորի ցանկութիւնն է, նաեւ ժողովրդի առողջ բնազդական ցանկութիւնը, բայց այդ «այո»-ն արժեւորուած պիտի լինի գիտակցաթեամբ: Քաղաքական հասանաթեան հարկաւոր մակարդակը դժբախտաբար չենք ունեցել ոչ վերջին 70 տարում, ոչ էլ դրանից առաջ, հետեւաբար չեմ կարծում, որ դրական պատասխանը արժեւորուած լինի: Ես յոյս ունեմ, որ պատասխանը «այո» կլինի: Որպեսզի դա լինի մեր իրական հիմքը արտաքին աշխարհին և Խորհրդային Միութեանը ցոյց տալու, որ մեր ժողովրդի կամքն է դա: Իհարկե, այժմ մեր ժողովրդի մօտ բնականաբար կայ նաեւ մի այլ մտավախաթիւն, որ կապաած է վերջին իրադարձութիւնների հետ. «այո» ասելու դեպքում Կենտրոնի կողմից նոր հարուածներ ստանալու մտավախութիւնը: Սակայն այդ հարցում աւելի եւս խորանալու պարագայում ես կանխազգում եմ, որ շուտով այն կը փոխուի աւելի վճռականութեան, որովհետեւ մեր ժողովուրդը գոնե իր հոգու խոր-քում գիտի, որ առանց իր «այո» պատասխանին չի կարող ազգային զարգացման առողջ ու վերընթաց ճանապարհ ունենալ: Գիտէ, որ Միութեան կազմում մնալու դեպքում չի ունենալու ազգային, պետական, տնտեսական եւ նոյնիսկ ֆիզիկական գոյութեան որեւէ ապահով երաշխիք:

Պատրաստեց Կարինե Խոդիկյանը
ապրիլ-մայիս, 1991 թ.

Առանց խմբագրումների տպագրելով հարցազրույցները, խմբագրությանը միշտ չէ, որ կիսում է արտահայտված կարծիքները:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով