Աիդա Բաբայան. Քաղաքի քարե ծննդականները

«Գարուն», 1967, 7

Էրեբունին՝ Երևանը 2750 տարեկան է, իսկ նրա անունը կրող թանգարանը՝ 37։ Բայց թանգարանի սրահները մեծ գաղտնիք են բաց անում։
Այսօր թանգարան հաճախող բագմաթիվ այցելուների հետաքրքրում է մի հարց՝ ինչպե՞ս և ի՞նչ փաստերով հաջողվեց Երևանի անվան ծագումը և նրա տարեթիվը։ Եվ սրահներից երկրորդում ցուցադրված իրերն ու առարկաները խոսում են այդ մասին։ Դեռ վաղուց հայտնի էր Արգիշտի 1-ի թողած խորխորյան սեպագիր ար-ձանագրություններից, որ Էրերունի ամրոց-քաղաքը կառուցվել է մ. թ. ա. 782 թվականին։
1950 թ. հնագիտական պեղումներ սկսվեցին Արին-Բերդում, որը գիտնականների առջև բաց արեց ցանկալի գաղտնիքը՝ Արգիշտի 1-ի 13 տո ղանոց սեպագիր արձանագրությունը. «Խալդյան մեծությամբ Արգիշտին Մենուայի որդին, այս բերդը հոյակապ կառուցեց. կոչեցի քաղաք Էրեբունի անվամբ, որպես Բիայնա երկրի փառք, թշնամու երկրներին սարսափ. հողը ամայի էր, ոչինչ չկար, կատարեցի ձեռնարկություններ՝ հզոր՝ այստեղ: Խալդյան մեծությամբ Արգիշտին Մենուայի որդին թագավոր հզոր, թագավոր Բիայնա երկրների Տերը Տուշպա քաղաքի»:
Թանգարանի նույն սրահում են գտնվում Էրեբունիի պեղումներից հայտնաբերված այլ արձանագրություններ։ Արգիշտիին պատկանող մեկ այլ արձանագրություններում հիշատակվում է, որ Արգիշին, Մենուայի որդին, բերդը կառուցել է 10100 քարից։
Հետաքրքիր բովանդակություն ունի Արգիշտիի որդի Սարդուրի արձանագրությունը, որտեղ պատմվում է, որ Սարդուրը՝ Արգիշտիի որդին, կառուցել է շտեմարան 5100 կապի տարողությամբ։
Էրեբունիում նյութական կուլտուրայի իրեր համեմատաբար քիչ են հայտնաբերվել. քանի որ, երբ ամրոցը իր նշանակությունը կորցրել է, իրերը տեղափոխվել են այլ կենտրոններ։ Բայց և, հակառակ դրան, հայտնաբերվում են ուրարտական հոյակապ ճարտարապետական կառույցներ, որոնց պատերը զարդարված են բազմաբովանդակ որմնանկարներով։ Դրանցից թանգարանում պահվում են մի շարք նմուշներ, որոնց մեջ հետաքրքրության է արժանի Խալդ աստվածը առյուծի վրա։
Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե վահանները, սաղավարտները, կապարճները և բրոնզյա թասերը իրենց վրա կրում են սեպագիր արձանագրություններ՝ ուրարտական թագավորների անուններով և պատմում են, որ պատրաստվել են Էրեբունի ամրոցի համար։
Այս փաստարկումները գալիս են ապացուցելու, որ Էրեբունին մեծ նշանակություն է ունեցել իբրև ռազմա-վարչական և տնտեսական կենտրոն։
Կարմիր բլուրին նվիրված բաժնում ցուցադրված է գողտրիկ մի պատվանդան, նախատեսված, անշուշտ, արձանիկի համար, որը մեծ արժեք է ներկայացնում իր բովանդակությամբ: Պատվանդանի վրայի արձանագրությունը հայտնում է, որ՝ պատրաստված է Էրեբունի ամրոցի կառուցման տարում։
Երրորդ սրահի էքսպոզիցիան վերաբերում է Կարմիր բլուրին, ուրարտական երկրորդ ամրոց Թեյշեբաինիին։ 25 տարվա պեղումների արդյունքները պատմում են Ուրարտուի տնտեսության, մետաղագործության և ռազմարվեստի մասին։ Ուրարտական առարկաները իրենց որակով և կատարելությամբ մտել են համամարդկային կուլտուրայի գանձարանը։
Հիմնական և վարչական իրավունքները Էրեբունին հանձնելով նորաստեղծ Թեյշեբաինի կենտրոնին, իր գոյությունը պահպանել է նաև մ. թ. ա. 7-րդ դարում, ունենալով զուտ տնտեսական նշանակություն։ Հնարավոր է, որ ամրոցի սակավաթիվ բնակիչները 6-րդ դարում (մ. թ. ա.) ռազմական վտանգից խուսափելու համար փոխադրվել են Թեյշեբաինի (Կարմիր բլուր), որտեղ նրանք ունեցան նույն ճակատագիրը, ինչ և ամրոցի պաշտպանները։
Էրեբունին, հավանաբար, չենթարկվեց թշնամու գրոհներին, մնաց կանգուն և շարունակեց իր գոյությունը, հանդիսանալով իբրև վաղ հայկական ամրոց և միևնույն ժամանակ Աքեմենյան 18-րդ սատրապության հայկական կենտրոն։
Այն փաստը, որ Էրեբունիում գտնվել է 1-ին դարին պատկանող Օգոստոս կայսեր դրամը, վկայում է, որ այնտեղ կյանքը տևել է մինչև մեր թվականության սկիզբը։
Երևանում, բացի Էրեբունիից, կյանքը պահպանվել է նաև այլ վայրերում:
Այսպես, Կարմիր բլուրում, քաղաքի ավերակների վրա բացվել է մի դամբարանադաշտ, որտեղ գտնվել են մ. թ. ա. 5-րդ դարի և մեր թվականության 1-ին դարերի նյութեր։ Դրանց մեջ աչքի են ընկնում երկաթե նետասլացներ, կավե և ապակյա ամաններ ու Ալեքսանդր Մակեդոնացու դրամը։
Մուխանաթ-թափայում նույնպես գտնվել են ուշ շրջանի նյութեր՝ ծխամորճեր և ապակյա սրվակներ։
Կալինինի փողոցի վրա հայտնաբերվել են մ. թ. ա. 3-4 դարերին վերաբերվող կարասներ։
Բացի թվարկած նյութերից թանգարանում պահպանվում են մի շարք ուրիշ առարկաներ՝ վկաներ Էրեբունի-Երևան անընդմեջ կյանքի:
Առաջին աղբյուրները Երևանի մասին հայ պատմիչների վկայությունն է 7-րդ դարից սկսած:
Միջնադարյան Երևանին նվիրված բաժնում ցուցադրված էքսպոնատները հավաստում են, որ Երևանը առևտրական կենտրոն է եղել, հուշարձանների քաղաք: Ահա Պողոս-Պետրոս եկեղեցու երկաթյա հոյակապ դռները, նույն եկեղեցուց պահպանված սյան մի բեկորը, անկրկնելի զարդարվեստով։
Ճարտարապետական հիանալի նյութերի մոտ տեղ են գտել այնպիսի փաստարկումներ ու կոմպոզիցիոն նկարներ, որոնք պատմում են բազմիցս հերոսական քաջամարտեր մղած, ավերված, կոտորված, բայց դարձյալ բարձրացած Երևանի մասին։
Մեծ ուշադրություն են գրավում թանգարանի 19-րդ դարի պատմությանը վերաբերվող էքսպոնատները։ Նրանք պատմում են հայ ազատագրական պայքարի (ռուսական զորքի օգնությամբ) մասին՝ ընդդեմ պարսկական դարավոր լծի, ինչպես նաև՝ Երևանի բերդի, պարսկական տիրապետության վերջին հենակետի, ազատագրման։ Հիշատակ է մնացել ռուս և հայ զինվորների բարեկամությունը խորհրդանշող քարե արձանիկը։
Պարսիկների դեմ տարած հաղթական պայքարից հետո Երևանը դարձավ մարզի կենտրոն, ապա՝ նահանգի։ Բացվեցին դպրոցներ, ուսուցչական սեմինարիաներ, հիմնվեցին արդյունաբերական ձեռնարկություններ։ Ահա գործարաններից մեկի՝ Մեխանիկական գործարանի երկաթյա սյունը և սալքարը։
2750-ամյա քաղաքի թանգարանի վերջին սրահը պատմում է այսօրվա Երևանի մասին։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով