12 վեպերու հեղինակ Վահե Քաչայի հետ

«Գարուն», 1967, 2

Վերջերս բանաստեղծ Թпրոս Թորանյանը այցելեց Փարիզ և «Գարուն» ամսագրի հատուկ հանձնարարությամբ հանդիպումներ ունեցավ մի շարք նշանավոր արվեստագետների, այդ թվում Վահե Քաչայի, Գառզուի, Զարեհ Որբունու և այլոց հետ: Այս համարից սկսած, մենք հաջորդաբար ընթերցողներւն կներկայացնենք այդ հարցազրույցները:

Մեկ քանի անգամ դեպի Փարիզ իմ կատարած ճանապարհորդություններուս ընթացքին միշտ ալ փնտրած եմ Վահե Քաչան՝ անոր հետ հին ու տկար կապ մը վերանորոգելու, ամրացնելու հույսով: Բայց ամեն անգամ ձախողությունը եղած է բաժինս: Այս անգամ արդյունքը նախորդներուն հակառակը եղավ: Նկարիչ Ժերանյանի հեռախոսի առաշին իսկ զանգին Վահե Քաչան պատսախանեց: Ժամադրությունն առնված էր:
Նկարիչ Ժերանյանի և կինոռեժիսոր Թիլտյանի հետ կատակելով կբարձրանանք երիտասարդ վիպագրի Սենայի ափին գտնվող րնակարանը:
Դուռը կբանա ինքը:
Աոատ մազերով, ժպտուն դեմք մը կգծագրվի դռան շրջանակին մեջ:
— Հայաստանեն կուգամ:
— Բարի եկար, հազար բարի:
Ներսը նստած է ուրիշ երիտասարդ մը ցորենագույն դեմքով, ածխային սևությամբ բեղերով: Կարծեք հայը այդ նստողն էր, իսկ ֆրանսիացին՝ Քաչան: Այնքան հայու նման էր այդ նստող երիտասարդը, որ ես վստահությամբ կմոտենամ իրեն և «բարև, հայրենակից»,— կըսեմ: Երիտասարդը ձեռքիս շարժումը տեսնելով, ինքն այ կելլե ոտքի, ձեոռքը կերկարե ինձի և ֆրանսերենով.
— Ներողություն, ի՞նչ ըսիք:
— Կերևի հայերեն չե՞ք գիտեր:
— Ինչպե՞ս կրնայի գիտնալ, երբ ֆրանսացի եմ,— կըլլա պատասխանը: Ես շվարած վիճակ մը կառնեմ, Քաչան օգնութեան կհասնի.
— Պարոնը ֆրանսացի երիտասարդ գրող է և իմ մտերիմս՝ Ռընե Ֆալե: Ծանոթացեք: Ավելցնեմ, որ շատեր զինք հայ կկարծեն և մեր շրջանակներուն մեջ զինք կանվանեն Ռընե Ֆալեյան: Ազգանունը հայացնելե վերջ շատ ուզեցինք, որ անունն ալ հայացնենք: Բայց Ռընեն փոխարինող նմանահնչուն անուն մը չգտանք մեր լեզվին մեջ: Ռընե Ֆալյանը մոտ է մեզի: 1965-ին մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկվելու 50-ամյակի օրերուն Բեյրութ կգտնվեր և «Լը Սուար» օրաթերթին մեջ ստորագրեց պոեմ մը հայկական ջարդերուն նվիրված, թեև ինք վիպագիր է:
Նման ծանոթություններու առիթով է, որ կըսեն՝ հաճելի անակնկալ: Քաչան հայերենը սահուն կխոսի: Մեկ քանի բառով կվերհիշենք մեր ծանոթության օրերը Բեյրութի մեջ, երբ ինք միայն երկու վեպի հեղինակ էր:
Անմիջական մարդ է Վահեն: Բաժակները անմիջապես կլեցվին վիսկիով և կատակախառն խոսակցություն մը ծայր կառնե Քաչայի, Ֆայեյանի, Ժերանյանի և Թիլտյանի միջև:
Վսւհեն թե.
— Պարոն Ժերանյան, ե՞րբ պատիվը պիտի ունենանք ձեզմե նկար մը ստանալու:
Ժերանյանը թե.
— Երբ սենյակիդ պատերուն վրա բաց տեղ տեսնեմ:
Արդարև, Քաչայի սենյակին բոլոր պատերեն մեզի կժպտեին Գառզուի նկարները: Այնուհետև խոսքը հնչեղ սկավառակի նման կդառնա կինոյի հարցերու շուրջ:
— Ահա քսան տարիե ի վեր կլսեմ,— կըսե Թիլտյան,— որ սինեման իր մահը կապրի, որ սինեման մեռած է, նոր խոսք մը չըսեր: Բայց, այնուամենայնիվ, սինեման կշարունակվի, նոր հաջողություններ կարձանագրե: Քանի ուրիշ միջազգային ցուցահանդեսներու ժամանակ մրցանակներ կսահմանվին և այլն, և այլն: Եթե մահացածի շուրջը այսքան աղմուկ կա, ապա ողջերո՞ւ մասին որքան պիտի խոսվի:
Այս անգամ արդեն խոսակցությսւն նյութը Հայաստանն է: «Հայ» Ֆալեյանն ու «ֆրանսացի» Քաչան, Ժերանյանի ու Թիլտյանի նման, կհետաքրքրվին Հայաստանով, մեր երկրին մեջ մշակվող գրականությամբ ու արվեստով:
Կաշխատիմ գոհացնել իրենց հետաքրքրությունը և առիթը հասած նկատելով, կաշխատիմ խոսքին ուղղությունը տանիլ դեպի Քաչան ու իր գործերը: Նախ կըսեմ, թե իր գործերուն կարևոր մասը թարգմանված է հայերենի և խոսք կա տպսւգրության մասին, ուստի լավ կըլլա իր կողմեն, եթե իր հայերենով հրատարակելի գործերուն համար առաջաբան մը գրե:
Քաչան հուզումի պահ մը կապրի և կարծեք զիս վստահեցնելու համար մեկ քանի անգամ կկրկնե, թե անպայման առաջաբան մը կգրե ու կղրկե ինձի հետ:
Հետպատերազմյան մեր սերունդին կպատկանի Վահե Քաչան (Խաչատրյան): Ծնած է օմայատներու մայրաքաղաքին՝ Դամասկոսի մեջ, 1928 թվականին: 1946 թվականին կուգա Ֆրանսա, ընդմիշտ իր կյանքը կապելու համար ֆրանսական գրականությանն ու կինոարվեստին: 1950 թվին կավարտե սինեմայի դպրոցը. իր առաջին գործը կլլա Les Megots du dimanche («Կիրակնօրյա կրճոններ»), պատանի սիրահարներու կյանքը պատկերող գործ մը, որ իր անունին շուրջ կստեղծե համակրանք:
— Միշտ գրել, անդադար գրել կուզեի,— կըսե Քաչա,— գրականություն ընելը ինձի համար անդի¬մադրելի պահանջ մըն է, ինչպես նկարելը՝ նկարիչին և նվագելը երաժիշտին համար:
Աոաջին հաջողությանը կհաջորդե երկրորդը, երբ երկու տարի վերջ Վահե Բեյրութի մեջ կգրե Oeil pour oeil-ը:
«Ակն ընդ ական»: Այս գիրքին հաջողությունը կըլլա ավելի մեծ: Կթարգմանվի անգլերենի, իտալերենի, գերմաներենի: Քաչա ոտքի ելլելով՝ թարգմանություններեն նմուշներ ցույց կուտա:
— Անդրե Քայաթ այս գործը ֆիլմի կվերածե: Ֆիլմի կվերածվի նաև հաջորդ գործը, այս անգամ Ամերիկայի մեջ, որ կկրեր «Կարթը» անունը: Այս գիրքը կտպվի միաժամանակ Անգլիո և Ամերիկայի մեջ և կունենա 700000 տպաքանակ:
— Գրականություն կընեմ,— կըսե Քաչա,— որովհետև ինչպես ըսի, կզգամ ներքին պահանջ մը: Եթե գրիչը ձեռքես առնես, ես կորսված եմ, մարդ իսկ չեմ: Մեկ խոսքով, մարդ եմ գրիչով, գրականություն մշակելով:
Իր գործերեն Ne te retourne pas Kipian-ը նույնպես թարգմանված է անգլերենի, իսկ Le repas des Fauves-ը «Գազաններու նախաճաշը» հոլանդերենի:
Մեկ քանի ամենատարածուն լեզուներով թարգմանված այս տղան կկարծե՞ք թե կսոնքա իր գործերուն տարածումովը, երբե՛ք: Նույն համեստ տղան է ինք: Արևելքեն եկած համեստ հայը, որ կրնա Բրիժիդ Բարդոյին գծած Քաչան կախել իր տան պատեն և ըսել.
— Նայեցեք, շուն շանորդի աղջիկը գեշ չէ նկարած կարծեք: Ես եմ, չէ՞, բավական կնմանիմ:
Իր 12 գործերեն 7-ը վերածված է սինեմայի: 1967-ի հունվարյան օրերուն ֆրանսական պաստառներուն վրա ուներ նոր ֆիլմ մը. «Գալիան»:
— Տարօրինակ է,— կըսե,— արդի ֆրանսուհիին մտայնությունը: Գացեք Սեն Ժերմեն և որևէ երիտասարդ ֆրանսուհիի հարցուցեք, թե ո՞վ է ինք: Ձեզ կպատասխանե. «Գալիան եմ»:
Թե ինչպես ծնունդ առավ այս ֆիլմիս անունը, որը շուտով որպես վեպ ալ լույս կտեսնե, պատմեմ ձեզի.
Պատշգամբեն կտեսնեք Սենը: Գետի հանդիպակաց եզերքին կա սրճարան մը, որուն անունը «Ռեգալիա» է: Գարնան ու ամռան այդ սրճարանին ցուցանակին «Ռե» գիրը կծածկվի վերընձյուղված ճյուղերի կանաչով, կմնա Գալիան: Այդ անունն ալ ընտրեցի վեպիս ու ֆիլմիս համար: Ու խենթ ֆրանսուհիները հիմա այդ անունին տակ կտեսնեն իրենց անձը, հոգին:
Շնորհակալ եմ ընտրութենես:
Ինչո՞ւ սցենար գրելու փորձության մեջ ինկա: Գուցե անոր համար, որ շատ ժողովուրդ կբերե իր ետևեն ու այդ պատճառով ալ պատասխանատու գործ է: Անշուշտ, պիտի չուզեի բազմությունը դժգոհ ձգել:
Հայ գրականության մասին կցավիմ ըսելու, որ քիչ գաղափար ունիմ: Ինչ որ կհիշեմ, մանկութենես կուգա, որովհետև դժվար կկարդամ մայրենի լեզուս, իսկ ֆրանսերենով քիչ գործ կա մեր գրականութենեն: Եթե գտնեմ, սիրով կկարդամ: Ինչ կվերաբերի միջազգային գրականության, կսիրեմ Սարոյանը, իր ճշմարտության և թարմության համար: Ամենեն շատ կսիրեմ Դոստոևսկին: Այս մեծ հեղինակին կդառնամ կրկին ու կրկին: Դոստոևսկին կարդալե վերջ կուզես այլևս չգրել, քանի որ ամեն ինչ ըսած է այդ մարդը:
Մեծ փափագ մը ունիմ. հայ երիտասարդ գրողի մը արժեքավոր մեկ վեպը թարգմանել ֆրանսերենի, հայ բարեկամի մը օժանդակությամբ: Այս գործը պիտի ընեմ մեծ սիրով, քանի որ հրատարակիչներ ունիմ: Կուզե՞ք օգնել ինձի այս ուղղությամբ՝ հարմար գրականություն ճարելով: Միշտ նկատի ունեցհք ֆրանսացի ընթերցողին ճաշակն ալ:
Կխոստանամ:
Հայաստա՞ն:
— Մանկութենես ի վեր երազս եղած է տեսնել պապերուս երկիրը: Ամեն տարի կորոշեմ ու զանազան պատճառներով գալս կհետաձգեմ, ալ հերիք եղավ: Այս տարի, այսինքն՝ 1967 թվականին, անպայման պիտի այցելեմ մեր երկիրը:
Փափագե ավելի մեծ երազ մը ունիմ. համաշխարհային ընթերցողի սեղանին դնել վեպ մը, որուն նյութը պիտի առնեմ սարսափելի եղեռնեն: Այդ իմ պարտքս է ժողովուրդիս հանդեպ: Նայինք, երբ պիտի հատուցեմ պարտքս: Սա բարդ գործ ըլլալով՝ ավելի հանդարտ ժամանակ կուզե:
Մաղթանքը ընդհանրապես տարիքոտ մարդիկ կընեն: Բայց կերևի գեշ չըլլար, եթե ես ալ մաղթանք մը ընեմ մեր երիտասարդության.
— Ամեն հայու մեջ գրող մը կա: Թող Հայաստանի երիտասարդները գրեն այս գիտակցությամբ և մեր դարավոր գրականության դրոշը բարձրացնեն այնքան, որ ան երևի բարձրագույն լեռներեն և օվկիանոսներեն ալ անդին:

Թ. ԹՈՐԱՆՅԱՆ
Փարիզ, 1967 թ.

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով