ՀԻՆ ԳԻՆԻ
Եթե միայն կարողանայի ներշնչվել
Այնքան, որ սիրտս լցվեր սիրով.
Բայց, ավա˜ղ, սիրտն իմ`
Լի անցած օրերով,
Շատ լուռ է ու թախծոտ:
ՊԱՏՈՒՀԱՆԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ԱՂՋԿԱՆ
Խեղճ ծեր մարդը ծանրաքարշ իջնում էր փողոցով
Անհոգ և մոռացության տալով`
որքան խենթ էին ջահել օրերը, և գարունն էր խենթ
Ու թե ինչպես է հոսում իր կյանքը,
Իսկ դու նայում ես դուրս, նայում ես նրան.
Ափսոս, որ չգիտես,
Երիտասարդությունն է բարդ, և կյանքն է բարդ,
Եվ խաղաղ է միայն Դեկտեմբերը:
ԹԵ ԴԱԴԱՐԵՍ ԻՆՁ ՍԻՐԵԼ …
Օրերից մի օր հանկարծ,
Թե դադարես ինձ սիրել,
Օ˜, երբեք չփորձես հոգիդ թաքցնել
Կամ մտքերդ գովասանքով սքողել:
Ամեն մի չասված բառդ, իմացի՛ր,
Լսել է սիրտն իմ,
Լո՜ւռ դու հեռացիր,
Առանց համբույրի կամ խոսքի:
Թող երջանկություն տա Տերը քեզ,
Եվ թող որ դա իրականանա,
Թող երկինքը ձայնն այս լսի,
Իսկ ես բնավ չեմ տրտնջա:
Անգլերենից թարգմանեց Մարո Ղուկասյանը